National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.11.2008
«Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները խորհրդարանում

Նոյեմբերի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Ողջունելով ուսանողներին, Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց  «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի առաքելությունը, նրանց գաղափարները որակելով ազնիվ եւ կարեւոր, քանի որ, ըստ նրա, ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը, նրանց վերաբերյալ հիշողությունները մասամբ մոռացության են մատնվել, հասարակությունն էլ խաղաղության տարիներին մեծամասամբ կորցնում է զգոնությունը, պատասխանատվությունը ազգի լավագույն զավակների նկատմամբ, ովքեր պայքարել են պետության եւ հասարակության ապագայի համար:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրեց հանձնաժողովի կազմը, նրա գործունեության ոլորտները, ապա տեղի ունեցավ անկեղծ հարցուպատասխան, որոնք առնչվում էին ոչ միայն հանձնաժողովի ոլորտներին: 

Պատասխանելով «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի հարցին, պարոն Աշոտյանը նշեց, որ կառավարության հետ համատեղ օրինագիծ է մշակվում երիտասարդության մասին, որը հավանաբար արդեն  2010 թվականին ընդունված կլինի  եւ կօգնի լուծել  երիտասարդներին հուզող շատ  խնդիրներ:

Հանդիպման ընթացքում արծարծված հարցերի լայն շրջանակը ներառում էր նաեւ զինապարտությանը, հայկական հեռուստաեթերը ողողած սերիալներին ու  գովազդին  վերաբերյալ խնդիրներ: Պարոն Աշոտյանը ասաց, որ դեկտեմբերի 12-ին հանձնաժողովը այդ թեմայով անցկացնելու  է խորհրդարանական լսումներ, որտեղ կներկայացվի նաեւ օրենսդրական նախաձեռնություն:
 


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am